aysor
«Դիմամատուի պնդումները հիմնված են ենթադրությունների վրա». ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին
                <description>«Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցության իրավունքն առաջիկա ընտրություններին վերահաստատվեց։</description>
                    aysor 
Արմեն Աշոտյանին մեկ ամսով կալանավորեցին
                <description>Հայտնում է փաստաբանը</description>
                    aysor 
Ի՞նչ է ասում ԿԸՀ-ն՝ «լռության օրվա» մասին
                <description>Գովազդային վահանակների վրա տեղադրված պաստառները չեն հեռացվում</description>
                    aysor 
Հանրապետության հրապարակից ինչ-որ մի թեկնածու հրահանգներ է տալիս, երկիրը կորցնում է ժողովրդավարության վերջին փշրանքները. Մելիքյան
                <description>Գործեր ունեն պահած։</description>
                    aysor 
Պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առավել արդյունավետ, բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառք բաժանողները ժամերի ընթացքում հայտնվեն բանտերում. Փաշինյան
                <description>Փաշինյանն իրավապահներին դիմեց։</description>
                    aysor 
Գագիկ Բեգլարյանին կալանավորեցին՝ մեկ ամսով
                <description>Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին մեկ ամսով կալանավորեցին։</description>
                    aysor 
Հայաստանում խաթարեցին հերթական լրատվամիջոցի գործունեությունը. Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է
                <description>Ոչ մի լրատվամիջոց չպետք է տուժի իշխանության մոլուցքի պատճառով։</description>
                    aysor 
Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան Դումիկյան
                <description>Սա պարտված և վախկոտ ղեկավարի վարքագիծ է։</description>
                    aysor 
ՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվի
                <description>ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Զբոսանքը կազմակերպված է»։</description>
                    aysor 
ՆԳՆ-ից ասում են՝ քարոզարշավի ժամանակ ընդդիմադիրներին դիտավորյալ վրաերթի ենթարկած սադրիչ վարորդին ձերբակալել են
                <description>Սադրիչը ավտոմեքենայով մխրճվել էր ընդդիմադիրների հավաքի մասնակիցների մեջ ու դիտավորյալ վրաերթ իրականացրել։</description>
                    aysor 
«Ես կախարդական փայտիկ չունեմ». Եղիշե Մելիքյան
                <description>«Նպատակը ոչ թե զուտ հաղթանակն է, այլ աշնանը սպասվող պաշտոնական հանդիպումներին հիմնավոր նախապատրաստվելը»:</description>
                    aysor 
Արցախցիները տարբերում են ճշմարտությունը՝ ստից, տգետ արկածախնդրությունը՝ քաղաքականությունից, և հունիսի 7-ին կընտրեն այն ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը. Հայտարարություն
                <description>Հետամուտ ենք լինելու Արցախ վերադառնալու, մեր պետականության վերականգնման իղձերի իրականացմանը:</description>
                    aysor 
                                                    <category>Արցախ</category>
Հատիսի բարձունքում մարդկանց միավորում է համախմբման գաղափարը. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
                <description>50 000-րդ կամավորը ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն է։</description>
                    aysor 
Անհավասար ընտրական պայմաններ՝ այլակարծության ու ընդդիմության նկատմամբ աճող ճնշումներով․ IODA-ի վերջնական զեկույցը
                <description>Ընտրական գործընթացում անհավասար պայմաններ են։</description>
                    aysor 
«Դասական քաղաքական հետապնդում է». Փաստաբանը՝ Արմեն Աշոտյանին վերագրվող մեղադրանքի մասին
                <description>Աշոտյանն անմեղ է։</description>
                    aysor 
«Ուժեղ Հայաստանի» գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար ոչ մի ողջամիտ իրավական հիմք չկա. Սոս Հակոբյան
                <description>Հիմքի համար անհրաժեշտ են նախադրյալներ։</description>
                    aysor 
Արմեն Աշոտյանը բազմաթիվ բացահայտումներ է արել, իշխանությունը չի կարողանում մարսել. Մետաքսե Հակոբյան
                <description>Ուզում են լռեցնել նրան, ինչը չի հաջողվի։</description>
                    aysor 
«Մարտի 1-ի գործով» քրեական հետապնդում են հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ
                <description>Քրեական հետապնդում են հարուցել նաև 2008 թվականին ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ.Բ.-ի նկատմամբ։</description>
                    aysor 
Ինձ հետ աշխատած յուրաքանչյուր ոք գիտի՝ երբևէ չեմ արել որևէ բան, որը կարող է հակառակ լինել պետական շահին. Վիգեն Սարգսյան
                <description>Ակնհայտ է, որ այսօրվա քննչականի հապճեպ հրապարակումն առաջին հերթին ուղղված է իմ լավ ընկերոջը։</description>
                    aysor 
Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին. «Ուժեղ Հայաստան»
                <description>Ուժեղ Հայաստանը գալիս է։</description>
                    aysor 
Մերժենք նիկոլիզմը, որ ունենանք հայրենիք
                <description>Այդպիսով կարող ենք վերականգնել մեր արժանապատիվ ապրելու իրավունքը։</description>
                    aysor 
Ձեզ համար կապահովենք բարեկեցիկ կյանք և ուժեղ Հայաստան. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
                <description>«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, որը պայքարում է այս չարիքի իշխանությունը մեր երկրից հեռացնելու համար»։</description>
                    aysor 
Երբ կամ որ դեպքում կուսակցության գրանցումը ուժը կորցրած կարող է ճանաչվել
                <description>«Հանրապետություն» կուսակցությունն այսօր դիմում  է ներկայացրել։</description>
                    aysor 
«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով
                <description>Քիչ առաջ դիմում են ներկայացրել։</description>
                    aysor 
Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են
                <description>Պաշտպան Արմեն Ֆերոյանը Ալեքսանյանի կալանավորման որոշումը գնահատել է շատ ապօրինի։</description>
                    aysor 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին
                <description>Քննարկվեց նաև ցեղասպանագիտության ոլորտում կրթական նախաձեռնություններին հոգևորականների մասնագիտական ներգրավվածության մասին։</description>
                    aysor 
                                                    <category>Հայաստան</category>
Թիվ 36 դպրոցի ուսուցիչներին համայնքապետարանից հանձնարարել են գնալ ՔՊ-ի հավաքին, հակառակ դեպքում՝ գրել ազատման դիմումներ
                <description>Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։</description>
                    aysor 
4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով, նրանցից 2-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը (Տեսանյութ)
                <description>Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական միջոցառումներ հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հետապնդումներ սկսելու համար:</description>
                    aysor 
ՆԳՆ-ն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը
                <description>Ստացված բոլոր ահազանգերն ու հաղորդումները կքննարկվեն օրենքով սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։</description>
                    aysor 
Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
                <description>Նիստը կմեկնարկի ժամեր անց՝ Հակակոռուպցիոն դատարանում։</description>
                    aysor 
Տարադրամի փոխարժեքները հունիսի 5-ին
                <description>Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ:</description>
                    aysor 
Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող ընդդիմադիրների բազմության մեջ․ Տոնոյան (Տեսանյութ)
                <description>Սա սարսափելի նախադեպ է, որը վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել քաղաքական անհանդուրժողականությունը և ընդդիմախոսների նկատմամբ թշնամանքը։</description>
                    aysor 
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
                <description>Հունիսի 5-8-ը։</description>
                    aysor 
                                                    <category>Հայաստան</category>
Տրվել է դեղի շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր
                <description>Խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիայով դեղի օգտագործումից։</description>
                    aysor 
Չկա Նիկոլ, չկա նվաստացում. մեր ժողովուրդը չի ուզում, որ իրեն կառավարի Ալիևի ծառան. Ռոբերտ Քոչարյան
                <description>«Չկա Նիկոլ, կա խաղաղություն»։</description>
                    aysor 
Գյումրի համայնքի ղեկավարն այլ անձանց հետ նախապատրաստել է կատարել իշխանության յուրացում. ՔԿ (Տեսանյութ)
                <description>Նախաձեռնվել է քրեական վարույթ:</description>
                    aysor 
Մենք չենք պայքարելու Արարատի դեմ. Արարատ լեռան, ոչ թե Միրզոյանի. Ռոբերտ Քոչարյան
                <description>Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի հավելվածներով, որոնցով երաշխավորվելու է խաղաղությունը։</description>
                    aysor 
«Արմատ մեդիա»-ն փաստացի փակված վիճակում է. Խմբագիր (Տեսանյութ)
                <description>««Արմատ մեդիա»-ի աշխատանքները պարալիզացվում են։ Սա «Արմատ մեդիա»-ն փակելու քաղաքականություն է»,-ասաց գլխավոր խմբագիրը։</description>
                    aysor 
                                                    <category>Հայաստան</category>
ՔՊ հանրահավաքով պայմանավորված՝ ժամը 16․00-ից կսահմանափակվի Հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
                <description>Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։</description>
                    aysor 
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
                <description>Արծրուն Մարգարյանը ֆիզիկապես չէր կարող նման հրազենային վնասվածքներ պատճառել ինքն իրեն։</description>
                    aysor 
«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն կոչով է հանդես եկել
                <description>Խիստ կարևորում ենք բոլորիս մասնակցությունը ընտրություններին՝ ակախ քաղաքական նախապատվությունից: Ընտրատեղամաս չգնալը հավասարազոր է ադրբեջանաթուրքական ծրագրին աջակցելուն:</description>
                    aysor 
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
                <description>Հաղթողները մայիսի 26-ին ընտրվել էին պատահականության սկզբունքով և ստացել համերգի երկուական տոմս։</description>
                    aysor 
                                                    <category>Հայաստան</category>
«Armat Media» մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները. խմբագիր (Տեսանյութ)
                <description>Ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է, որ իրավունք ունեն այս հասցեում առգրավել համակարգիչներ, կրիչներ և հեռախոսներ։</description>
                    aysor 
Հասարակությանը վախեցնում են բանտերով ու ձերբակալություններով, իսկ քարոզարշավին արդեն մեկ զոհ ունենք. իրավապաշտպան
                <description>Հասարակությանը ձերբակալություններով և բանտերով վախեցնելը ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլև հակասում է իշխանությունների տարանջատման սկզբունքին։</description>
Սա ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն է, բայց այս ամենին մնացել է ընդամենը 2 օր. Ղահրամանյան
                <description>Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց։</description>
                    aysor 
Քաղաքացիների մեծամասնությունը մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. հարցում
                <description>Այսպիսով, հարցվածների ընդհանուր 76.7 տոկոսը հայտնել է ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, մինչդեռ 14 տոկոսը նշել է, որ չի պատրաստվում մասնակցել։</description>
                    aysor 
                                                    <category>Հայաստան</category>
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
                <description>Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։</description>
                    aysor 
                                                    <category>Հայաստան</category>
Հարցում․ ընդդիմության ձայները միասին ավելի շատ են, քան՝ ՔՊ-ինը
                <description>«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հունիսի 2-3-ը բ հեռախոսային հարցումներ է անցկացրել, որին մասնակցել է 1104 մարդ։</description>
                    aysor 
Հունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան
                <description>Բաց մի թող վերջին շանսը։</description>
                    aysor 
Անարդար ընտրությունների դեպքում փողոցային պայքարին կողմ է հարցվածների կեսից ավելին
                <description>Հունիսի 2-3-ը անցկացված հարցմանը մասնակցել է 1104 քաղաքացի։</description>
                    aysor 